ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Յուրի Նետկաչև. Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա կազմակերպելն է

04.12.2020 | 15:33

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ իրավիճակի մոնիտորինգի միավորված կենտրոն ստեղծելու մասին: Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել է ԼՂՀ տարածքում թուրք սակրավորների գործունեության մասին՝ գրում է «Նեզավիսիմայա գազետան» ներկայացնելով ռուս զինվորականի վերլուծական տեսակետը, որ սակրավորների անվան տակ Ղարաբաղ են մեկնել թուրքական հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Պահեստազորային գեներալ-մայոր Յուրի Նետկաչևի կարծիքով՝ թուրքական հատուկջոկատային ստորաբաժանումը աջակցություն է տրամադրում ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղում և կարող է դիվերսիաներ կազմակերպել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ:

«Անկարայի նպատակը Մոսկվային ԼՂՀ-ից և Անդրկովկասի տարածքից հանելն է: Դա հնարավոր է անել թուրք հատուկջոկատայինների դիվերսիաների միջոցով և տեղի բնակչությանը ռուս խաղաղապահների դեմ տրամադրելով»,- կարծում է ռուս զինվորականը:
Голос Турции Telegram-ալիքի տվյալների համաձայն՝ Ղարաբաղում են գտնվում թուրք սակրավորները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, իրականում «SAS հատուկջոկատայինների ստորաբաժանման» կամ Հատուկ նշանակության ուժերի անդամներն են:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ